Forbes. ՀՀ-ն Հարավային Կովկասի ամենավատ երկիրն է գործարարության համար21 դեկտեմբերի 2018 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշը: Ընդհանուր առմամբ ցուցակում 160 պետություն կա, որոնք առավել գրավիչ են ներդրողների համար: Հայաստանն այդ վարկանիշում 81-րդն է: Նշվում է, որ ՀՆԱ աճը Հայաստանում կազմել է 7.5%, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է $3900, գործազրկության մակարդակը 18.9% է: Հարևան Վրաստանը ցուցակում ամենալավ դիրքում է տարածաշրջանի երկրներից՝ 44-րդ: Ադրբեջանը 70-րդն է, ՌԴ-ն՝ 55-րդ, Թուրքիան՝ 57-րդ, Ղազախստանը՝ 65-րդ, Ուկրաինան՝ 77-րդ, Բելառուսը՝ 88-րդ: Առաջին տեղում, անկախ բրեքսիտից, Մեծ Բրիտանիան է, որին հաջորդում է Շվեդիան, իսկ երրորդը Հոնկոնգն է: Լավագույն 5-յակը եզրափակում են Նիդերլանդներն ու Նոր Զելանդիան: ԱՄՆ-ն 17-րդն է: Երկրների գնահատման համար կիրառվում է 15 ցուցանիշ, այդ թվում՝ առևտուրն ու ֆինանսական ազատությունը, սեփականության իրավունքների, ներդրումների պաշտպանությունը, ինչպես նաև կոռուպցիայի և մարդու անձնական ազատությունների մակարդակը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |