Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշման նախագիծը

Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշման նախագիծը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

Բելառուսի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել այդ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

Լուկաշենկոն Զասի հետ քննարկել է ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Բացի այդ, Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա: Մասնավորապես, այն ժամանակ կողմերը հաստատեցին ՀԱՊԿ դիտորդների և գործընկերների կարգավիճակների իրավական ձևակերպման մասին դրույթը՝ ժամանակին այդ հարցը բարձրացրել էր Բելառուսը:

Ավելի վաղ Լուկաշենկոն, դիմելով հայերին, ասել էր. «Եթե պատրաստ եք նրան ընդունել, լսել…Կարող եք չհամաձայնվել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց խոսեք հետը: Գուցե նա ձեր համար ցանկացած հայից լավը լինի: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից: Չէ որ մենք յուրայիններ ենք»,-ասել է նա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:Ավելի ուշ Երևանը հերքել է ուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---