Սամսոնյանը՝ Մարությանին. Դուք չգիտեք՝ ինչպես լուծել աղբահանության հարցը21 դեկտեմբերի 2018 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ի նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը քննադատել է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նախընտրական խոստումները չկատարելու համար: Նա հիշեցրել է, որ Մարությանը իր նախընտրական ծրագրում խոստացել էր աղբահանությունն իրականացնող երկրորդ օպերատորին ներգրավել: «Սանիթեքի հարցն այդպես էլ չի լուծվում, պարոն քաղաքապետ, ես անում եմ իմ եզրակացությունը՝ Դուք չգիտեք, թե ինչպես է պետք լուծել այդ խնդիրը, Դուք անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Մի եզրակացություն էլ կա՝ Դուք չեք ուզում խզել պայմանագիրը «Սանիթեքի» հետ, քանի որ համակրում եք այդ ընկերությանը», - ասել է Սամսոնյանը: Նա ասել է, որ քաղաքապետարանի և աղբահանությունն իրականացնող ընկերության միջև կնքված պայմանագրով, ձախողման և բացթողումների վերաբերյալ ծանուցումներ ուղարկելը կարող է իրավական հիմք դառնալ պայմանագիրը խզելու համար: «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ֆլեշ-մոբ իրականացնել՝ ֆեյսբուքում հրապարակելով աղբակույտերի լուսանկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի լուսանկարներ նայելով»,- ասել է Սամսոնյանը Մարությանին: Ավելի վաղ Երևանու նախկին ավագանու ԵԼՔ խմբակցությունը պահանջում էր լուծարել«Սանիթեքի» հետ քաղաքապետարանի պայմանագիրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |