Զաս. ՀԱՊԿ կանոններում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունման կարգ կա, երբ ոչ բոլորն են համաձայն

Զաս. ՀԱՊԿ կանոններում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունման կարգ կա, երբ ոչ բոլորն են համաձայն

PanARMENIAN.Net - Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունը Բելառուսն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և որի նշանակման որոշման նախագիծը Լուկաշենկոն արդեն ստորագրել է, հուսով է, որ կնշանակվի պաշտոնում կոնսենսուսի հիման վրա: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ նախատեսված է սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու կարգ, երբ երկրներից ոչ բոլորն են համաձայն այս կամ այն հարցին: «Բայց հուսով եմ, որ այնուամենայնիվ, փոխզիջում կգտնվի և առաջացած հարցերը կհարթվեն: Այդ տարբերակն ամենալավն ու օգտակարը կլինի գործի համար: Պետք է հաղթահարել այդ տարաձայնություններն ու նորմալ աշխատանք սկսել,-ասել է Զասը, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Ըստ գործակալության, բելառուս գեներալի թեկնածությանն արդեն իրենց համաձայնությունը տվել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և ՌԴ նախագահները:

Զասն այցելել է բոլոր այդ երկրներն ու հանդիպել է պետության ղեկավարների հետ: Նա հավելել է, որ ոչ բոլոր իրավաբանական ձևակերպումներն են արված, բայց հուսով է, որ 2019-ին առաջին իսկ օրերից կստանձնի պաշտոնը:

Պատասխանելով ՀՀ ղեկավարության հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Զասն ասել է. «Ես պատրաստ եմ ՀՀ վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ մեկնել այնտեղ, քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որոնք նա տեսնում է կազմակերպության գործունեության մեջ և հետագայում աշխատել նաև այդ հարցերի ուղղությամբ»:

Ավելի վաղ Լուկաշենկոն, դիմելով հայերին, ասել էր. «Եթե պատրաստ եք նրան ընդունել, լսել…Կարող եք չհամաձայնվել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց խոսեք հետը: Գուցե նա ձեր համար ցանկացած հայից լավը լինի: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից: Չէ որ մենք յուրայիններ ենք»,-ասել է նա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:Ավելի ուշ Երևանը հերքել է ուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---