Մարության. Հունվարի 1-ից փողոցային առևտրի հանդեպ ավելի խիստ ենք լինելու

Մարության. Հունվարի 1-ից փողոցային առևտրի հանդեպ ավելի խիստ ենք լինելու

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանը հունվարի 1-ից ավելի խիստ է լինելու փողոցային ապօրինի առևտրի հանդեպ։ Այդ մասին Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինքս քաջ տեղյակ եմ, գիտեմ՝ ինչ է կատարվում, ինքս շրջում եմ Երևանում և տեսնում։ Այս խնդիրը երկկողմանի է, երկու կողմն էլ ինձ դիմում է։ Անցորդներն ասում են՝ վերացրեք փողոցային առևտուրը, իսկ առևտուր անողներն էլ ասում են, որ ընտանիք են պահում, հացի խնդիր են լուծում, եթե վերացնեք, կզրկեք մեզ մեր եկամուտից»,- ասել է Մարությանը՝ նշելով, որ երբ նրանց ասում են, որ ապօրինի են փողոցային առևտրով զբաղվում, խնդրում են թույլ տալ մինչև Ամանոր շարունակել առևտուրը՝ ասելով, որ արդեն գնել են ապրանքը և պետք է վաճառեն, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Երևանի քաղաքապետը շեշտել է, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ամեն ինչ անում են՝ փողոցային ապօրինի առևտուրը նվազագույնի հասցնելու համար և հունվարի մեկից առավել խիստ և հետևողական են լինելու, բայց դա չի նշանակում, որ մինչ հունվարի մեկը փողոցային առևտուրը թույլատրվում է.

«Պարզապես, մարդիկ այսօր օրինականությունը խառնում են ամենաթողության հետ, հեղափոխությունը կապում են ամենաթողության հետ։ Մենք նաև բացատրական աշխատանքներ ենք տանում, ոչ թե բիրտ ուժ կիրառում»,-ասել է նա։

Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ի նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը քննադատել է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նախընտրական խոստումները չկատարելու համար: Նա հիշեցրել է, որ Մարությանը իր նախընտրական ծրագրում խոստացել էր աղբահանությունն իրականացնող երկրորդ օպերատորին ներգրավել:«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ֆլեշ-մոբ իրականացնել՝ ֆեյսբուքում հրապարակելով աղբակույտերի լուսանկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի լուսանկարներ նայելով»,- ասել է Սամսոնյանը Մարությանին:

Ընթերցեք նաև.Մարության. «Սանիթեքը» Երևանի լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկա չունի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---