ՀԱՊԿ. Փաստաթղթում գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետ սահմանված չէ

ՀԱՊԿ. Փաստաթղթում գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետ սահմանված չէ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման ստորագրման ժամկետ սահմանված չէ: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

Նա հավելել է, որ փաստաթուղթը պետք է ստորագրեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները:

Ըստ նրա, ՀԱՊԿ քարտուղարությունը դեռևս տեղեկություն չունի, թե Լուկաշենկոյից բացի ՀԱՊԿ անդամ մյուս 5 երկրներից որևէ մեկի ղեկավարը ևս ստորագրել է այն, թե ոչ: «Ես դրա վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունեմ»,-ասել է նա:

Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ նախատեսված է սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու կարգ, երբ երկրներից ոչ բոլորն են համաձայն այս կամ այն հարցին: «Բայց հուսով եմ, որ այնուամենայնիվ, փոխզիջում կգտնվի և առաջացած հարցերը կհարթվեն: Այդ տարբերակն ամենալավն ու օգտակարը կլինի գործի համար: Պետք է հաղթահարել այդ տարաձայնություններն ու նորմալ աշխատանք սկսել,-ասել է Զասը, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:Ավելի ուշ Երևանը հերքել է ուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

.

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---