Վարչապետի խոսնակը չասաց՝ ՀՀ-ն վետո կդնի Զասի թեկնածությանը, թե՝ ոչ

Վարչապետի խոսնակը չասաց՝ ՀՀ-ն վետո կդնի Զասի թեկնածությանը, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությանը, թե իր թեկնածությանն արդեն իրենց համաձայնությունն են տվել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և ՌԴ նախագահները, ասաց, որ դա ընդամենը «Զասի հայտարարությունն է»:

Հարցին, թե պատրաստվում է արդյոք Հայաստանն իր թեկնածուին առաջադրել, Եղոյանն ասաց, որ դա պարզ կդռանա կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման համար առաջիկայում գումարվելիք նիստին:

Հայտնի չէ նաև, թե ինչ ժամկետներում կնշանակվի կառույցի նոր գլախավոր քարտուղարը:

Իսկ այն հարցին, թե արդյոք Հայաստանը կիրառելու է ՀԱՊԿ կանոնադրությամբ իրեն թույլ տրվող վետոյի իրավունքը, տապալելով Բելառուսի թեկնածուի նշանակումն այդ պաշտոնում, Եղոյանը նույնպես խորհուրդ տվեց սպասել նիստին:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունը Բելառուսն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և որի նշանակման որոշման նախագիծը Լուկաշենկոն արդեն ստորագրել է, հուսով է, որ կնշանակվի պաշտոնում կոնսենսուսի հիման վրա: Զասն բելառուս գեներալի թեկնածությանն արդեն իրենց համաձայնությունը տվել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և ՌԴ նախագահները:

Զասն այցելել է բոլոր այդ երկրներն ու հանդիպել է պետության ղեկավարների հետ: Նա հավելել է, որ ոչ բոլոր իրավաբանական ձևակերպումներն են արված, բայց հուսով է, որ 2019-ին առաջին իսկ օրերից կստանձնի պաշտոնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---