5 սեպտեմբերի 2002 - 21:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար, այդ հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը առանձին բանակցություններ է վարել Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի եւ այլ պաշտոնական անձանց հետ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հայտնել ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: