Պիզելլին՝ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ, Մխիթարյանը 2-րդն է

Պիզելլին՝ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ, Մխիթարյանը 2-րդն է

PanARMENIAN.Net - Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Նա 171 միավոր է հավաքել 2018 թ. քվեարկության արդյունքներով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է՝ 119 միավորով:

Երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը 32 միավորով:

Լավագույն տասնյակում են նաև Վարազդատ Հարոյանը («Ուրալ», ՌԴ), Յուրա Մովսիսյանը («Չիկագո ֆայր», ԱՄՆ), Կամո Հովհաննիսյանը («Ժետիսիու», Ղազախստան), Ալեքսանդր Կարապետյանը («Պրոգրես Նիդերկորն», Լյուքաեմբուրգ), Գևորգ Ղազարյանը («Շավիշ» Պորտուգալիա), Գագիկ Դաղբաշյանը («Ալաշկերտ»), Վահագն Այվազյանը («Բանանց»):

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև քվեարկության արդյունքները «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում: 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը 70 միավորով: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երկրորդն է 60 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---