Հարկերը հեղափոխությունից հետո․ «Խոշորների» մուծումներն աճում են, մնացածներինը՝ նվազում

Հարկերը հեղափոխությունից հետո․ «Խոշորների» մուծումներն աճում են, մնացածներինը՝ նվազում

PanARMENIAN.Net - ՊԵԿ տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել մոտ 673․5 մլրդ դրամ 2017-ի մոտ 579 մլրդ դիմաց կամ մոտ 94,5 մլրդ դրամով ավելի։ Մնացած հարկատուները վճարել են մոտ 246․2 մլրդ դրամ 2017-ի 256․1 մլրդ դրամի դիմաց, կամ մոտ 10 մլրդ դրամով պակաս։ Ընդամենը 9 ամսում հավաքվել է 919․6 մլրդ դրամ հարկեր և տուրքեր 2017-ի 835․1 մլրդ դիմաց (+10% աճ)։

Տվյալների առավել մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ հարկային բեռը հեղափոխությունից հետո ավելանում է խոշոր հարկատուների համար, այնինչ մնացած տնտեսվարողների համար այն, ընդհակառակը, նվազել է։ Այսպես, հեղափոխական ու հետհեղափոխական 2-րդ ու 3-րդ եռամսյակներում՝ ապրիլ-սեպտեմբերին, ՊԵԿ-ն ընդամենը հավաքագրել էր 648.603 մլրդ դրամ։ Դրանից մոտ 494․9 մլրդ-ը 1000 խոշոր հարկատուների, մոտ 153․7 մլրդ-ը՝ այլ տնտեսվարողների հարկերն են։ Խոշորների հարկերը կազմել են ընդհանուրի 76.3%-ը։ Այնինչ 2017-ի նույն 6 ամսվա ընթացքում ՊԵԿ-ը հավաքել էր 579․874 մլրդ դրամ։ Խոշորները վճարել էին մոտ 404 մլրդ-ը կամ 69․7%-ը։

Այսպիսով, 1000 խոշոր հարկատուների վճարումներն ապրիլ-սեպտեմբերին աճել են թե՛ բացարձակ մեծությամբ (+90 մլրդ դրամ) թե՛ տոկոսային հարաբերակցությամբ (76.3%՝ 69.7%-ի դիմաց)։ Այլոց հարկերն, ընդհակառակն, ընկել են 175․8 մլրդ-ից մինչև 153․7 մլրդ կամ մոտ 22 մլրդ դրամով։

Արդյունքում տարեսկզբից մինչև սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուի վճարումները կազմել են ՊԵԿ հավաքագրված գումարների 73․2 % -ը 2017-ի 9 ամսվա 69․3%-ի դիմաց։

2017-2018 թթ․ 2-րդ և 3-րդ եռամսյակներում ՊԵԿ հավաքագրված գումարների բաշխումը՝ ստորև բերված գծապատկերում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---