Փաշինյանը կմեկնի Մոսկվա` Պուտինի հետ հանդիպման

Փաշինյանը կմեկնի Մոսկվա` Պուտինի հետ հանդիպման

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում գործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկների ղեկավարները քննարկել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---