«Գահերի խաղի» ամենասիրված կերպարը հայտնի է24 դեկտեմբերի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հարցման արդյունքում հայտնի է դարձել, թե որն է հայտնի «Գահերի խաղը» սերիալի ամենասիրված կերպարը, գրում է Her-y: Հարցումը կատարվել է հեռուստադիտողների շրջանում, որի արդյունքները զարմացրել են փորձագետներին Վարկանիշի առաջատարը սերիալի և Ջորջ Մարտինի վիպաշարի կենտրոնական հերոսներից մեկն է ՝ Տիրիոն Լանիստերը: Սերիալում նրա կերպարը մարմնավորել է Փիթեր Դինքլեյջը: Երկրորդ հորիզոնականում ապօրինի զավակ Ջոն Սնոուն է, որի դերը կատարում է Քիտ Հարինգթոնը: 2017-ին նա ցուցակի առաջատարն էր: Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Սնոուի կրտսեր քրոջը՝ Արյա Սթարքին, որի դերը կատարում է Մեյսի Ուիլյամսը: Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |