Բաքվում առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ընտրել Թուրքիայից

PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության հերթական նիստը: Այդ մասին հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով կուսակցության մամլո ծառայության վրա: Կուսակցության հաղորդագրությունում նշվում է, որ նիստին քննարկվում էր հասարակա-քաղաքական դրությունը երկրում նախագահակն ընտրությունների շեմին: Կուսակցությունում գտնում են, որ ԵԽԽՎ վերջին բանաձեւը, որի մեջ նշվում է, որ Ադրբեջանում նկատվում է վատթարացում մարդու իրավունքների պաշտպանության հատվածում նախագահական ընտրություններից առաջ, ինչպես նաեւ ճնշում մամուլի վրա, վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ազգային շահերը «ոտնահարվում են»: Տվյալ բացասական հետեւանքները վերացնելու համար ադրբեջանական կառավարությունը պետք է քաղաքական հանդուրժողականություն ցուցաբերի: Կուսակցությունը նաեւ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: ԱԴԿ-ում գտնում են, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը տարածաշրջան ապացուցում է, որ նրանք պաշտպանում են հայկական կողմը»: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է դիտարկել «տվյալ կազմակերպության ներկայացուցիչների փոփոխության» հարցը: Հավասարակշռություն հաստատելու համար կուսակցությունում առաջարկում են ընտրել համանախագահ Թուրքիայից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---