Եվրոպական լոուքոսթերները հետաքրքրված են հայկական շուկայով

Եվրոպական լոուքոսթերները հետաքրքրված են հայկական շուկայով

PanARMENIAN.Net - Եվրոպական լոուքոսթերները պատրաստ են դուրս գալ հայկական շուկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:

Նա նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեի հետ համատեղ բանակցություններ են վարել եվրոպական լոուքոսթերների հետ: Նախատեսվում է, որ լոուքոսթերները թռիչքներ կիրականացնեն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից և այժմ համաձայնեցվում է մարքեթինգային քաղաքականությունը»,-ասել է Գրիգորյանը, հայտնում է հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Նա նշել է, որ այս կամ այն լոուքոսթերի մուտքը շուկա պայմանավորված է նաև պետական աջակցությամբ, որը կարող է արտահայտվել կամ ընկերության սուբսիդավորմամաբ, կամ մարքեթինգային քաղաքականությանն աջակցելով:

Ըստ նրա, Հայաստանը մտադիր չէ սուբսիդավորել ընկերությունները, ուստի բանակցություններն ընթանում են մարքեթինգային քաղաքականության շուրջ: «Մենք պետք է հասկանանք, թե որքանով կարող ենք ավելացնել մեր բյուջեն՝ հաստատելու համար մարքեթինգային ծրագիրը լոուքոսթերների հետ և ապահովելու համար նրանց ներկայությունը հայկական շուկայում»,-ասել է նա:

Այս պահի դրությամբ գործում է միայն մեկ լոուքոսթեր՝ «Պոբեդա» ավիաընկերությունը, որը թռիչքներ է իրականցնում Ռուսաստանից Գյումրի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---