Ուկրաինան երկարացրել է ՌԴ-ից 16-60 տարեկան տղամարդկանց մուտքի արգելքը

Ուկրաինան երկարացրել է ՌԴ-ից 16-60 տարեկան տղամարդկանց մուտքի արգելքը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի իշխանությունները որոշել են երկարացնել ՌԴ-ից 16-90 տարեկան տղամարդկանց մուտքի արգելքը: Այդ մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի փոխնախարար Սերգեյ Յարովոյը:

«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված բարդ իրավիճակը, ՆԳՆ համակարգի բոլոր մարմինները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով»,-ասել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելուց ի վեր, արգելել են մոտ 1 600 ռուսաստանցու մուտքը երկիր, Մոսկվան վերադարձրել է 351 ուկրաինացու, գրում է Lenta.ru-ն:

Ռազմական դրության ժամկետն Ուկրաինայում ավարտվել է դեկտեմբերի 26-ին՝ Կիևը այն չերկարացրեց: Հատուկ ռեժիմը սահմանվել էր նոյեմբերի 26-ին, այն ժամանակ էլ սահմանափակվել էր ռուսաստանցիների մուտքը երկիր: Ռազմական դրություն հայտարարելու համար առիթ հանդիսացավ միջադեպը Կերչի նեղուցում, երբ ՌԴ-ն կալանք դրեց 3 ուկրաինական նավի վրա՝ մեղադրելով սահմանը խախտելու մեջ: Մոսկվան գնահատել է տեղի ունեցածը որպես սադրանք, իսկ Կիևը՝ որպես ագրեսիայի ակտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---