#ԴարձիրՍանտա. Տոնական տրամադրություն՝ «Կոկա-Կոլայից»27 դեկտեմբերի 2018 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Ընկերության»ամանորյա հատուկ նախաձեռնություններն արդեն ավանդական են դարձել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Դրանք օգնում են խիստ զբաղված նախատոնական օրերն ավելի ուրախ ու թեթև դարձնել: Այս տարի յուրահատուկ հնարավորություն կա միանալու այս կարևոր առաքելությանը: Ձմեռ Պապիկի նման բարի գործեր կատարող ավելի շատ մարդկանց անհրաժեշտությունը «Կոկա-Կոլայի» այս տարվա ամանորյա քարոզարշավի էությունն է: Իր #ԴարձիրՍանտա խորագրով ընկերությունը բոլորին հրավիրում է իրապես զգալ ամանորյա տոների շունչը: «Մեր #ԴարձիրՍանտա արշավը լիովին արտացոլում է Նոր տարվա և ընդհանրապես ամանորյա տոների իրական տրամադրությունը: Միևնույն ժամանակ այն համընկնում է մեր ընկերության ամենակարևոր արժեքներից մեկի՝ տարբեր առիթներով մարդկանց համախմբելու և միավորելու հետ: Շատ ուրախ էինք տեսնել հասարակության շրջանում դրական արձագանքը, ինչպես նաև սոցիալական ցանցերում և կազմակերպած միջոցառման ընթացքում մարդկանց ակտիվությունը», - ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Տիմուր Սեյտկուժինը:
Դեկտեմբերի 26-ին «Կոկա-Կոլան» իր ամանորյա արշավի շրջանակում Երևանի առևտրային կենտրոններից մեկում կազմակերպել էր տոնական միջոցառում: 25 մասնակից մի քանի ժամով միացել էին Ձմեռ Պապի առաքելությանն ու համաձայնվել բաժանել ընկերության կողմից պատրաստված անակնկալ նվերները: Նվերներով լի հսկայական արկղը շուրջ մեկ շաբաթ հենց այդ պահին էր սպասում: Նվեր ստանալուց հետո յուրաքանչյուր մասնակից իր հերթին դառնում էր Սանտա և փնտրում հաջորդ հաջողակին: Տոնական երաժշտությունն ու զովացուցիչ Կոկա-Կոլա ըմպելիքները երեկոն ավելի յուրահատուկ դարձրեցին թե մասնակիցների, թե կենտրոնի այցելուների համար:
«#ԴարձիրՍանտա արշավի իմաստը միայն Ամանորին նվերներ տալը չէ: Ընկերների հետ վերամիավորվելուց մինչև մայրիկին անսպասելի զանգելը՝ «Կոկա-Կոլան» խրախուսում է ամենօրյա բարի գործերը, որոնք ժպիտ են պարգևում և միավորում են մարդկանց», - նշել է Տիմուր Սեյտկուժինը: Դեկտեմբերին ընկերության ֆեյսբուքյան էջի հետևորդները հնարավորություն ունեն կատարելու #ԴարձիրՍանտա ամենօրյա առաջադրանքները՝ ընկերների, բարեկամների և նույնիսկ անծանոթների հետ լավ տրամադրությամբ կիսվելով: Ընկերության՝ տոներն ավելի յուրահատուկ դարձնող համաշխարհային նախաձեռնություններից ևս մեկը Կոկա-Կոլա ամանորյա քարավանն է: Ավելի քան 18 տարի ընկերության բրենդավորված բեռնատարները շրջում են աշխարհի քաղաքներով՝ տոնական տրամադրությունը հենց մեր դռան շեմին հասցնելով: Այս տարի Ամանորյա քարավանը նույնիսկ առաջին անգամ այցելել է Արկտիկայի շրջան՝ Սանտա Կլաուսի տուն:
Երևանի և մարզերի բնակիչները նույնպես ծանոթ են գունավոր բեռնատարների քարավանին: Տասը տարուց ավելի է՝ դեկտեմբերին Կոկա-Կոլա ամանորյա քարավանը մեկնարկում է Երևանից՝ ուղևորվելով ավելի քան 30 քաղաք՝ տարածելու տոնական տրամադրությունն ու զովացնող նվերները: Այս անգամ երկրի տարածքով շրջայցն ավարտելուց հետո, Կոկա-Կոլա ամանորյա քարավանն իր վերջնական կանգառը կկատարի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |