Փաշինյան. Գազի գնի վերաբերյալ որոշում չկա28 դեկտեմբերի 2018 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Գազի թեմայի հետ կապված որոշում չկա: Այդ մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Արձանագրվեց, որ դա շատ զգայուն թեմա է երկկողմ հարաբերությունների համար, ինչը գիտակցում են թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ռուսաստանում»,-ասել է Փաշինյանը: Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ լավատես է այդ հարցում: «Հուսով եմ, որ մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:Նա հավելել էր նաև, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |