ԱՄՆ-ն հերքել է տեղեկությունները Իրանին հարված հասցնելու Իսրայելի մտադրությունների մասին

PanARMENIAN.Net - Ջ.Բուշի վարչակազմը հերքել է ABC հեռուստաընկերության հաղորդագրությունը, որը հղում անելով Պենտագոնի անհայտ ներկայացուցչին, պնդում էր, որ Իսրայելը մտադիր է ռազմական հարված հասցնել Իրանին մինչ Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կամ Իրան ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրների առաքումը:

«Ես ոչ մի տեղեկություն չունեմ, որ դա կհաստատեր»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմ Քեյսին: Ըստ նրա, «միշտ զարմացնում է այն, որ կան բազում անանուն աղբյուրներ, որոնք հայտարարում են, թե տեղյակ են այլ երկրիների պաշտոնյաների մտադրություններին»:



Ընդ որում Քեյսին ծաղրել է ABC-ի աղբյուրին, որը նյութում ներկայացվել է լոկ որպես «պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ»: «Մենք պետք է գտնենք նրան, որովհետեւ, կարծես, նա միաժամանակ փորձագետ է Իսրայելի զինված ուժերի, Իրանի եւ միջուկային խնդիրների հարցերով` եկեք նրան Նոբելյան մրցանակ տանք»,-առաջարկել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հաղորդույմ է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



Երկուշաբթի, հղում անելով «պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին», Էյ-Բի-Սի հեռուստաընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, թե Պենտագոնում մտավախություն ունեն, որ մինչեւ տարեվերջ Իրանին հարվածելու «աճող հավանականություն» կա Իսրայելի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---