Պեսկով. ՌԴ-ն և ՀՀ-ն կարագացնեն գազի շուրջ բանակցությունները28 դեկտեմբերի 2018 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի հարցի շուրջ կինտենսիֆիկացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բանակցությունների թեման շոշափվել է երեկ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիֆիկացնել գազի շուրջ խոսկացությունը, քանի որ մինչև դեկտեմբերի 27-ը չէինք կարող արձանագրել, որ ակտիվ բանակցություններ կան մեր «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում բանակցությունների ընթացքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Խոսելով բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «դրանք կան՝ մենք ցայտնոտում ենք»: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա: «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Արձանագրվեց, որ դա շատ զգայուն թեմա է երկկողմ հարաբերությունների համար, ինչը գիտակցում են թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ռուսաստանում»,-ասել է Փաշինյանը: Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |