Մի շարք դեսպաններ են նշանակվել

Մի շարք դեսպաններ են նշանակվել

PanARMENIAN.Net - Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև), հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա) է նշանակվել Աշոտ Հովակիմյանը:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ՀՀ նախագահը Արտակ Ապիտոնյանին հետ է կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---