«Գազպրոմի» ղեկավարն ու ՀՀ փոխվարչապետը քննարկել են 2019-ին ՀՀ բնական գազի առաքման հարցը

«Գազպրոմի» ղեկավարն ու ՀՀ փոխվարչապետը քննարկել են 2019-ին ՀՀ բնական գազի առաքման հարցը

PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում քննարկել են համագործակցության հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ գործակցության հետագա զարգացմանն ու 2019-ին Հայաստան բնական գազի առաքմանն առնչվող հարցեր, հայտնում է «Գազպրոմի» պաշտոնական կայքը:

Կողմերը նաև քննարկել են ՀՀ գազաֆիկացման և գազի ստորգետնյա պահման հետ կապված հարցեր: Նշվել է, որ գազի ստորգետնյա պահեստարանը պատրաստ է 2018/2019 ձմեռային շրջանին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով նույն օրը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի հարցի շուրջ կինտենսիֆիկացվեն: Խոսելով բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «դրանք կան՝ մենք ցայտնոտում ենք»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա: «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Արձանագրվեց, որ դա շատ զգայուն թեմա է երկկողմ հարաբերությունների համար, ինչը գիտակցում են թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ռուսաստանում»,-ասել է Փաշինյանը:

Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---