Ռոբերտ Քոչարյանն Ամանորը կդիմավորի կալանավայրում. Նիստը հետաձգվել է28 դեկտեմբերի 2018 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննարկումը:Հայցը կքննվի 2019-ի հունվարի 9-ին։ Ինչպես նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, քննիչն ասել է՝ աշխատանքային ժամն ավարտվել է, ինքն էլ անձնական բազմաթիվ գործեր ունի ու պետք է գնա։ «Պարզվում է՝ մեր քննչական մարմինները զբաղված են: Քննիչը խնդրեց՝ քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է, Քոչարյանը կարող է մնալ կալանքի տակ ևս մի քանի օր: Քննիչն արհեստականորեն ջգվեց որոշակի ժամանակ: Ինքնաբացարկի միջնորդությունն էլ չի քննարկվել: Քննիչն ասում է՝ պետք է գնամ միջնորդության գործերն ուսումնասիրեմ, հնարավոր է՝ հիմք ունեմ»,- ասաց Օրբելյանը: Օրբելյանի խոսքով՝ քննիչն արհեստականորեն ձգձգել է նիստը՝ նախ դատավորի բացարկ պահանջելով, այնուհետև տարակուսանք հայտնել կալանքի միջնորդությունը չքննելու համար: Փաստաբանը հիշեցրել է, որ իրավաբանական պրակտիկայում սովորական է, երբ կալանքի վերացման բազմաթիվ միջնորդություններ նաև գիշերն են քննվում, բայց սա այդ դեպքը չէր։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |