Նորընտիր ԱԺ առաջին նիստը՝ հունվարի 14-ին 5 հունվարի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - 7-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 10:00-ին: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը: Ուստի Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օր է հայտարարվում 2019-ի հունվարի 14-ի երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին։ ԿԸՀ հւնվարի 4-ի նիստում կազմվել է արձանագրություն, որով մանդատները բաշխվել են խորհրդարանական երեք ուժերի միջև: ԱԺ-ում մեծամասնություն է կազմելու «Իմ քայլը» դաշինքը, որը կունենա 88 պատգամավորներ, քանակով երկրորդը լինելու է «Բարգավաճ Հայաստան » խմբակցությունը՝ իր 26 պատգամավորներով: Խորհրդարանական երրորդ ուժը «Լուսավոր Հայաստանն» է, որը կունենա 18 պատգամավոր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |