Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ կմատուցվի

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ կմատուցվի

PanARMENIAN.Net - Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ կմատուցվի: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակինՙ հայտնում է Qahana.am-ը:

Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին:

Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---