Ճապոնիայում զբոսաշրջիկները երկրից մեկնելիս հարկ կվճարեն 7 հունվարի 2019 - 13:56 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվարի 7-ից ծովով կամ օդով Ճապոնիան լքող յուրաքանչյուր ուղևոր նոր հարկային տուրք կմուծի՝ 10000 յեն (մոտ 10 դոլար): Օրենքը գործում է բոլոր երկրների քաղաքացիների համար: Ճապոնիայի կառավարության հաշվարկների համաձայն, 2020-ի դրությամբ միջինը երկիր կայցելի մոտ 40 մլն զբոսաշրջիկ, ինչը կարող է մեծ եկամուտ ապահովել պետության համար, որը, սակայն, դեռևս անվճար մուտքի արտոնագրեր է տրամադրում, գրում է ՌԻԱ Նովոստին: Բացառություններ կարվեն միայն նավերի ու ինքնաթիռների անձնակազմերի, արտաքսվողների, մինչև 2 տարեկան երեխաների և տարանցիկ ուղևորների համար, ինչպես նաև դիվանագետների ու կառավարական հատուկ չվերթների ուղևորների համար: Նրանք, ովքեր արդեն գնել են տոմսերը մինչև հունվարի 7-ը, այս անգամ Ճապոնիայից մեկնելու հարկ չեն վճարի: Ստացված միջոցները կօգտագործվեն Ճապոնիայի միջազգային օդանավակայանների ուղևորատար թողունակության բարելավման, տեսարժան վայրերի գրավչության ավելացման, առավել ընդգրկուն տեղեկատվության տրամադրման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |