ԵԱՀԿ ղեկավարը Ղարաբաղի կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դրական հունով է շարժվում, գտնում է ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբբը: «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, եւ զգուշավոր լավատեսությամբ եմ վերաբերվում նրան, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը շարժվում է դրական հունով: Հուսով եմ, որ առաջընթաց կգրանցվի»,- այսօր Աստանայում ասել է կազմակերպության ղեկավար, Ֆինլանդիայի արտգործնախարար Ստուբբը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանի արդյունքները ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ:



Իր հերթին, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով կա Մինկսի խմբի առաջարկությունը: Եւ ես հուսով եմ, որ երկու կողմերն էլ կկարողանան համաձայնվել դրա հետ»,- գտնում է ԵԱՀԿ ԽՎ նախագահը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---