Զինվորականները Գաբոնում հայտարարել են իշխանությունը զավթելու մասին

Զինվորականները Գաբոնում հայտարարել են իշխանությունը զավթելու մասին

PanARMENIAN.Net - Գաբոնում զինվորականները մայրաքաղաք Լիբրեվիլում գրավել են պետական ռադիոն և հայտարարել կառավարության հանդեպ վերահսկողություն հաստատելու մասին, որի նպատակն է «ժողովրդավարության վերականգնումը»: Նրանք խոստացել են Ռեստավրացիայի ազգային խորհուրդ ստեղծել:

Բանակի անունից կոմյունիկեն ռադիոյի եթերում հրապարակել է լեյտենանտ Օնդո Օբիանգ Քելլին: Գաբոնի փողոցները պարեկում են տանկերն ու զինյալները: Գաբոնի նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան, որը ղեկավարում է երկիրը 2009-ից, այժմ Մարոկկոյում է՝ բուժհաստատությունում, գրում է «Կոմերսանտը» AP-ի վրա հղումով:

Հունվարի սկզբին ԱՄՆ-ն մոտ 80 զինվոր էր ուղարկել Գաբոն՝ ապահովելու համար ԱՄՆ քաղաքացիների և Կոնգոյում ԱՄՆ դիվանագիտական օբյեկտների անձնակազմի անվտանգությունը: Վաշինգտոնը կարծում էր, որ Կոնգոյում կարող են անկարգություններ սկսվել դեկտեմբերի 30-ին կայացած ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---