
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս», - ասել է պատգամավորը, հայտնում է Panorama.am-ը:
Թվիթերի իր էջում ևս հայազգի պատգամավորը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.«Շնորհաւոր Ս. Ծնունդ։ Խաղաղ աշխարհի երազով շնորհավորում եմ Սուրբ ծնունդը»,- գրել է նա:
Գրառումը ստորագրված է՝ Կարո Փայլան՝ Տիգրանակերտի պատգամավոր: