7 հունվարի 2019 - 15:27 AMT
Հունվարի 8-9-ին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում` hունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում՝ hունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: