Թրամփն ու Կիմ Չեն Ինը կարող են հանդիպել Վիետնամում

Թրամփն ու Կիմ Չեն Ինը կարող են հանդիպել Վիետնամում

PanARMENIAN.Net - ԱՄՆ և ԿԺԴՀ իշխանությունները քննարկում են երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությոնը; Գագաթնաժողովի հավանական վայրը Վիետնամի մայրաքաղաք Հանոյն է:

Երկու երկրների ներկայացուցիչներն արդեն նախնական հանդիպում անցկացրել են՝ քննարկելով հիմնական կազմակերպչական հարցերը, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Որպես հանդիպման հնարավոր վայր շրջանառվում էին նաև Ինդոնեզիան, Մոնղոլիան, Հավայներն ու Հյուսիսային ու Հարավային Կորեաների սահմանակետ Փհանմունջը:

Հունվարի 6-ին նոր հանդիպման վերաբերյալ բանակցությունների մասին հայտնեց ԱՄՆ նախագահը: Նախկինում նա խոսել էր այդ մասին 2018-ի դեկտեմբերին՝ այն ժամանակ որպես հնարավոր ժամկետ նշվում էր 2019-ի հունվարն ու փետրվարը:

Ակնկալվում է, որ հանդիպմանը խոսվելու է հիմնականում Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման մասին:

Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում 2018-ի հունիսին: Հանդիպման ավարտին կողմերն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է լիակատար միջուկային զինաթափման: Ի պատասխան ԱՄՆ-ն պարտավորվել է անվտանգության երաշխիքներ տրամադրել Փհենյանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---