Աջ ղեկով մեքենաների ներկրումը կարող է երկարաձգվել մինչև ապրիլի 1-ը

Աջ ղեկով մեքենաների ներկրումը կարող է երկարաձգվել մինչև ապրիլի 1-ը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը մինչև 2019 թվականի ապրիլ ամիսը: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ նախագիծը մշակվել է ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2017 թվականին: Դրանով արգելվում էր աջ ղեկ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---