Ղազախստանից քննիչներ են ժամանել. Կարագանդայի գործով կասկածյալների թվում ՀՀ քաղաքացիներ կան

Ղազախստանից քննիչներ են ժամանել. Կարագանդայի գործով կասկածյալների թվում ՀՀ քաղաքացիներ կան

PanARMENIAN.Net - Ամանորի գիշերը ղազախական Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալների թվում կան ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը՝ հավելելով, որ քննչական խումբ է գործուղվել Հայաստան:

«Այժմ քննություն է ընթանում: Ոչ բոլորն են Ղազախստանի քաղաքացիներ, կան նաև ՀՀ քաղաքացիներ»,-ասել է նա, հայտնում է «Sputnik Ղազախստանը»:

Հայտնի է դարձել, որ հետախուզման մեջ գտնվող ծեծկռտուքի մասնակից, կասկածյալ Նարեկ Գուրուրյանը հունվարի 1-ի երեկոյան հեռացել է Ղազախստանից և Պավլոդարի մարզի անցակետով մեկնել Ռուսաստան:

Ղազախստանը 2 քննչկան խումբ է գործուղել ՌԴ և մեկ խումբ՝ Հայաստան:

Սուլեյմենովը հավելել է նաև, որ Կարագանդայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են «Հին Հռոմ» ռեստորանի այցելուներն ու աշխատակիցները: «Պարզվել է, որ մասնակցել է մոտ 14 մարդ, 9 մարդ ակտիվորեն մասնակցել է անձնակազմի կողմից»,-ասել է Սուլեյմենովը:

Հայտնի է դարձել նաև, որ մահացածը չի եղել այդ երեկո ռեստորանում, նա ավելի ուշ է եկել` այցելուներից մեկի զանգով:

Ըստ ճշտված տվյալների, միջադեպի արդյունքում 4 մարդ դանակահարվել է, որից 2-ը չեն հոսպիտալացվել: Ծեծկռտուքի ժամանակ տղամարդկանցից մեկը մահացել է: Այժմ 8 մարդ է կալանավորվել: Կասկածյալներից մեկը հետախուզման մեջ է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---