Կալանավորների տոնական ճաշացանկը. Ինչով են սնվել Ամանորին ՔԿՀ-ներում

Կալանավորների տոնական ճաշացանկը. Ինչով են սնվել Ամանորին ՔԿՀ-ներում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում Ամանորին տոնական ճաշացանկ է գործել: PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ներկայացրեց, թե ինչ են կերել տոներին կալանավորները:

Տոնական ճաշացանկում եղել են ավանդական տոլմա, թարմ մսով խաշլամա, բանջարեղենային աղցան, հավի մսով և բրնձով փլավ, հավապուր, մրգեղեն և մրգային հյութ:

Ի դեպ, դեկտեմբերի 7-ին կալանավորված՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: PanARMENIAN.Net - ը Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից հետաքրքրվեց՝ արդյոք 2-րդ նախագահին Ամանորի առթիվ սնունդ փոխանցել են։

Օրբելյանը հայտնեց, որ, ըստ օրենքի, ամսվա կտրվածքով կալանավորների մտերիմներին թույլատրվում է փոխանցել մինչև 70 կգ ծանրոցներ՝ բացառությամբ օրենքով արգելված նյութերի:

«Իմ տեղեկություններով, պարոն Քոչարյանին պարբերաբար փոխանցվել են ծանրոցներ», - ասաց նա:

Միևնույն ժամանակ փաստաբանը նկատեց, որ տոնական ոչ աշխատանքային օրերին քրեակատարողական հիմարկների աշխատակիցները նույնպես թեթև աշխատանքային գրաֆիկ են ունեցել, և այդ օրերին, Օրբելյանի տեղեկություններով, ծանրոցներ չեն փոխանցվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---