ԱՆ. ՀՀ-ում H1N1-ով վարակի 10 դեպք է գրանցվել

ԱՆ. ՀՀ-ում   H1N1-ով   վարակի  10 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հունվարի 4-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությում բուժհաստատություններ դիմած 25 անձանցից 10-ի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ երկրում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ, հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ:

Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության 130 կանչ է արձանագրվել: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

«Հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, և գրիպով չհիվանդանալու համար Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, կոչ է անում հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ և չտալ դրանք երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար»,-նշված է նախարարության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---