ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը

ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը

PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նա նշեց, որ ավելի վաղ գործարարի պաշտպանը դիմել էր ՀՔԾ՝ նրա անձնագիրը վերադարձնելու միջնորդությամբ:

«Մենք միջնորդությունը բավարարել ենք, անձնագիրը վերադարձրել ենք»,- ասաց Օհանջանյանը:

Ավելի վաղ Սամվել Մայրապետյանի փաստաբաններն անձնագիրը վերադարձնելու միջնորդությունը պատճառաբանել էին նրա լուրջ հիվանդությամբ, որը հնարավոր է բուժել միայն արտերկրում:

Դեկտեմբերի 27-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով նրանց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---