Փաշինյանը կհանդիպի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր հարկերը

Փաշինյանը կհանդիպի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին՝  քննարկելու նոր հարկերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի «Հայաստանի ռեստորանների միության» (ՀՌՄ) անդամների հետ՝ քննարկելու ռեստորանների հարկային բեռի ավելացման հարցը, հայտնում է միության ֆեյսբուքյան էջը:

Հունվարի 8-ին ՀՌՄ պատվիրակության հետ է հանդիպել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը. նա վստահեցրել է, որ ՊԵԿ - ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին:

2019 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտները վճարելու են 8% շրջանառության հարկ, 2020-ից՝ 10%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---