Զինակոչիկների ավտոբոսուսի միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով

Զինակոչիկների ավտոբոսուսի միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել՝   խուլիգանության հատկանիշներով

PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԴ հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը:

Ավելի վաղ մի խումբ երիտասարդներ քաղաքացիական մեքենաներով շրջափակել են դեպի հավաքակայան մեկնող զինակոչիկների ավտոբուսը, հարվածելով դռանը ներս են մտել, հայհոյել վարորդին, այնուհետև լեզվակռվի բռնվել անցորդների հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտել է կատարվածը և հայտարարել, որ Ռազմական ոստիկանությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---