ՀՀ ԱԳՆ ղեկավարը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Ղարաբաղի հակամարտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆինալնդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբբի հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի ընդարձակ շրջանակ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին Ֆինլանդիայի ԱԳՆ մամլո ծառայությունում, բանակցությունները տարվել են չորս հիմնական թեմաներով: «Նախարարները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում եւ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը, Հայաստանի ներքաղաքական դրությունը: Նաեւ շոշափվել է Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների հարցը եւ հայ-ֆինական համագործակցության հեռանկարները: Բանակցություններին նաեւ բարձրացվել է Հելսինքիում Հայաստանի դեսպանություն բացելու հարցը»,- նշել են Ֆինլանդիայի ԱԳՆ մամլո ծառայությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---