ԶԼՄ. «Միլանը» հետաքրքրվում է Մխիթարյանով 9 հունվարի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է իտալական ակումբների, մասնավորապես, «Միլանի» հետաքրքրության շրջանակում, հայտնում է իտալական Calciomercatoweb.it- ը: Ըստ պարբերականի, «Միլանին» կիսապաշտպան է հարկավոր, իսկ Մխիթարյանը գրեթե իդեալական տարբերակ է: Նշվում է, որ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն արդեն հունվարին կարող է իրականացնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ: Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |