ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր կազմ ունի 9 հունվարի 2019 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի դեկտեմբերի 28-ի որոշմամբ, հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Համապատասպան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am կայքում: Հոգաբարձուների խորհրդում են ընդգրկվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և այլոք։ 2015 թվականից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի կազմում ընդգրկված էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլոք: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |