ՀՀ ռազմարդյունաբերական արտադրանքը կներկայացվի «ԱՅԴԵՔՍ-2019» ցուցահանդեսում

ՀՀ ռազմարդյունաբերական արտադրանքը կներկայացվի «ԱՅԴԵՔՍ-2019»  ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ից 21-ը Արաբական Միացյան Էմիրություններում կկայանա «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային համաժողովը և ցուցահանդեսը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ձեռնարկությունները կներկայացնեն իրենց արտադրանքը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հունվարի 9-ին ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը նրան է փոխանցել միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաթքումի հրավերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետության միջև պաշտպանության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունները: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է երկկողմ գործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---