Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են ամրապնդել եւ ընդլայնել ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելության արդյունքում Բաքու Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ընդունվել: Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ նշելով Եվրոպայում եւ աշխարհում անվտանգության ապահովմամ կարեւորությունը ընդհանուր առմամբ, հաստատելով միջազգայնորեն ընդունված սահմանների բռնի փոփոխության բացառումը` կողմերը հայտարարում են իրենց համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին Հարավային Կովկասում եւ Կասպից շրջանում անվտանգության ապահովման գործում:



«Կողմերն ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապագա ջանքերի կարեւորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Ռուսաստանն ու Ադրբեջանը անհրաժեշտ են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի հիման վրա եւ առաջին հերթին ապահովելով պետության սահմանների անխախտությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան որոշումների»,- ասվում է Հռչակագրում:



Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են ամրապնդել եւ ընդլայնել ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը, հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---