Հայկական հանցախումբն Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղեր է կազմակերպել11 հունվարի 2019 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում մեծ հանցախումբ է բացահայտվել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ: Հանցախմբի անդամները հիմնականում հայեր են: Իսպանիայի իրավապահները 15 մարդ են ձերբակալել, հետաքննություն է ընթանում ևս 68-ի մասով, այդ թվում մարզիկների, հայտնում է Deadspin-ը : Պայմանավորված խաղերի հետ առնչություն ունի 83 մարդ, որոնցից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են, որոնցից մեկը մասնակցել է վերջին ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը։ Խմբավորումը գործել է առնվազն 2017-ի փետրվարից: Ենթադրվում է, որ այդ ընթացքում եկամուտը կարող էր միլիոնավոր եվրոների հասնել: Իսպանիայում 11 տուն է խուզարկվել, որի արդյունքում առգրավվել է 167,000 եվրո կանխիկ գումար, հրազեն, ինչպես նաև գործի հետ կապված 50 էլեկտրոնային սարք, կրեդիտ քարտեր, 5 շքեղ մեքենա ու փաստաթղթեր։ 42 բանկային հաշիվ սառեցվել է։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |