ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանին ճանաչել Կոսովոյի անկախությունը 4 հուլիսի 2008 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի գծով օգնական Դենիել Ֆրիդը, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, հայտարարել է, որ Կոսովոյի առաջնորդները գովասանքի են արժանի այն առաջընթացի համար, որը ձեռք է բերվել Սերբիայից անկախանալուց հետո ընթացիկ տարվա փետրվարին: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, սերբ ծայրահեղականները, ինչպե Կոսովոյում, այնպես էլ Սերբիայում, ձգտում են քաղաքական անկարգություններ հրահրել: Բելգրադը հորդորում է սերբերի Կոսովոյի սահմանն անցնելու եւ այնտեղ բռնություններ կատարելու փորձերը: Դժվարությունները կապված են նաեւ Կոսովոյի տնտեսության անկման հետ, հավելել է նա: Ըստ Ֆրիդի, այն, որ Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, հարվածի տակ է դնում Կոսովոյի կայունությունը եւ խորացնում է տարաձայնությունները Սերբիայի եւ Եվրոպայի միջեւ: ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասել է, որ ԱՄՆ-ն 400 մլն դոլարի օգնություն կցուցաբերի Կոսովոյին: Այդ խոստումն, ըստ նրա, պաշտոնապես կձեւակերպվի դոնորների առաջիկա խորհրդաժողովում, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» լրատվական ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |