ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանից արտաքսելու դեպքերը11 հունվարի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Բաքվի օդանավակայանից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներին արտաքսելու դեպքերին, ասել է, որ դա «մարդու իրավունքների կոպիտ խախտում է», հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: «Ես նման դեպքերի վերաբերյալ մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ է գրանցվել, նման միջադեպեր գրանցել ենք նաև նախկինում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրենք պարբերաբար հրավիրել են ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա: Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այս գործելաոճը հակասում է ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն: Դեկտեմբերի 29-ին Ադրբեջան մուտք գործել չեն թողել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Քրիստինե Գևորգյանին: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |