Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը հուլիսի լույս 4-ի գիշերը ենթարկվել է գնդակոծության, կան սպանվածներ 4 հուլիսի 2008 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հարավային Օսեթիայում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա հուլիսի լույս 4-ի գիշերը Ցխինվալի գնդակոծության պատճառով, որի արդյունքում, ըստ հարավ-օսական կողմի, զոհվել են առնվազն երկու հոգի (այլ տվյալներով, զոհվածներն երեքն են): Չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին, ինչպես նաեւ հարավ-օսական լրատվության եւ մամուլի կոմիտեի նախագահ Իրինա Գագլոեւան սպառնացել են, որ եթե չճանաչված հանրապետության տարածքի գնդակոծությունները կրկնվեն, հակամարտության գոտի կմտցվի ծանր ռազմատեխնիկա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գնդակոծությունը տեւել է մինչեւ հուլիսի 4-ի 02:30-ը: Ըստ հարավ-օսական կողմի, արկերը վնասել են 9 բնակելի տուն, կրակը տեղացել է հրանոթներից ու ականանետներից վրացական Նիկոզի գյուղի կողմից: Վրացական աղբյուրները հայտարարում են, որ Ցխինվալիի ուղղությամբ կրակ է բացվել ի պատասխան վրացական գյուղերի գնադակոծության: Մասնավորապես, անցած գիշեր գնդակոծվել են Էրեդվի եւ Վանատի բնակավայրերը: Հակամարտության գոտու խաղաղապահ ուժերը բերվել են մարտական պատրաստվածության: Խաղաղապահների հրամանատարությունը կոչ է անում հակամարտող կողմերին շտապ կերպով բանակցություններ սկսել: Նշվում է, որ հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին վրացական կողմը միակողմանի կարգով առանց իրազեկման ավելացրել է ուժային կառույցների աշխատակիցների քանակը Հարավային Օսեթիայի որոշ բնակավայրերի շրջանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ «ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գործարանն աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին Աղազարյան. Բացառված է ՔՊ-ից իմփիչմենթին միացողներ լինեն Նա հավելել է, որ խմբակցությունը հիմա ավելի քան կուռ է և կանգնած է վարչապետի կողքին Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը |