Հայաստանն ու Հունաստանը պետք է խորացնեն ռազմական համագործակցությունը 4 հուլիսի 2008 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Աթանասիոս Խաձիվիերիսին` վերջինիս` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց Ա.Խաձիվիերիսին` պաշտոնավարման ընթացքում երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու կապակցությամբ - հաջողություն մաղթեց նրան` հետագա դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Իր հերթին Ա.Խաձիվիերիսն իր գոհունակությունը հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ վաշտի մասնագիտական բարձր պատրաստվածության համար: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական, ռազմատեխնիկական - ռազմաուսումնական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչը զգալի է հատկապես ռազմական կրթության - խաղաղապահ առաքելության ոլորտներում: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կար-որեցին խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Քննարկվեցին նա- տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |