Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ հույս հայտնելով, որ ՌԴ և ՀՀ միջև երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, և երկրները արդյունավետ համագործակցության զգալի փորձ են կուտակել:

«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, նաև ինտեգրացիոն գործընթացների խթանմանը եվրասիական տարածքում: Դա, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», - ասվում է շնորհավորական ուղերձում:

Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», - մասնավորապես նշվում է հրմանագրում:

Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---