Պենտագոնում մտավախություն ունեն՝ Բոլթոնը բաձրացնում է Իրանի հետ բախման վտանգը

Պենտագոնում մտավախություն ունեն՝ Բոլթոնը  բաձրացնում  է Իրանի  հետ բախման վտանգը

PanARMENIAN.Net - Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գործողությունները բաձրացնում են Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակման հասցնելու հավանականությունը, գրում է The New York Times-ը:

Երկրի պաշտպանության նախարարի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ, 2018 թվականին Բոլթոնի հրահանգով ԱՄՆ անվտանգության խորհուրդը դիմել է Պենտագոնին՝ Սպիտակ տանը տրամադրելու Իրանի վրա հարձակման հնարավորությունների մասին տվյալներ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական որևէ ազդեցությունից:

Բոլթոնը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար, ասել էր ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին: Հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Բոլթոնը ասել էր, որ առաջարկել է Փաշինյանին ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը դիտարկել:

Նա նաև խոսել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից և դրա շուրջ «օղակը սեղմելուց»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---