Մարուքյանը՝ Միքայելյանին․ Մյուս անգամ ելույթիս ժամանակ չմիջամտեք, եղա՞վ

Մարուքյանը՝ Միքայելյանին․  Մյուս անգամ ելույթիս ժամանակ չմիջամտեք, եղա՞վ

PanARMENIAN.Net - 7 -րդ գումարման ԱԺ առաջին նիստում՝ խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, բանավեճ է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին պատասխանելիս, հայտարարել է, որ իր ղեկավարած խմբակցությունը ԲՀԿ-ի հետ «կռիվ» չունի՝ իրենց «կռիվը» մեծամասնության հետ է:

«Մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն ԱԺ երկրորդ քաղաքական ուժն է: Դա փաստ է: Մենք վիճարկում ենք այն, թե արդյոք ԱԺ երրորդ փոխնախագահը պետք է լինի ԲՀԿ-ից, թե՞ ԼՀԿ-ից: Որևէ անձնական բան չկա, մենք ձեզ հետ կռիվ չունենք, որովհետև դուք չեք որոշելու, լինի՞ տիկին Թանդիլյանը փոխնախագահ, թե՝ ոչ: Մեր կռիվը իրենց հետ է («Իմ քայլը» խմբակցությունը-խմբ.), իրենք պետք է պատասխան տան», - ասել է Մարուքյանը՝ մատնանշելով խորհրդարանական մեծամասնությանը:

Այս դիմելաձևը դուր չի եկել «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին: Նա իր տեղից ընդհատել է Մարուքյանին, բանավեճի մեջ մտնել նրա հետ:

«Պարոն Միքայելյան, եթե ուզում եք, գրանցվեք, ելույթ ունեցեք, խնդրում եմ, տեղից մյուս անգամ իմ ելույթի ժամանակ չմիջամտեք, եղա՞վ: Դուք բանախոսի հետ բանավեճի մեջ եք մտել, ինձ լավ ճանաչում եք, ես էլ ձեզ, էլ ինձ չընդհատեք հանկարծ», - արձագանքել է Մարուքյանը:

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածուն է Մանե Թանդիլյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը՝ Վահե Էնֆիաջյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---